Print this page

Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում

By Մայիսի 22, 2025 37

Անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Մեր մասնագետների դիտարկմամբ՝ նման խնդիր չի առաջանում։ Կարծում եմ, սակայն, վերջնական պատասխան պետք է ակնկալել համապատասխան պատկան մարմիններից»,– ասաց Հակոբյանը։

 
Նրա խոսքով՝ այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։
Rate this item
(0 votes)

Latest from Live24